Ի գիտություն ակադեմիական պարտք ունեցող ուսանողների

14.04.2017
Դիտումների քանակ՝ 705

Մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողների վերահանձնումները կկազմակերպվեն՝ առաջինն ապրիլի 26-28-ը, իսկ երկրորդ վերահանձնումը՝ մայիսի 4-ին և 5-ին: Պարտքերը վերահանձնել ցանկացող ուսանողները պետք է մինչև ապրիլի 20-ը դիմում ներկայացնեն  համապատասխան ֆակուլտետի դեկանատ՝ պարտք առարկան կամ առարկաները վերահանձնելու մասին:

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ ուսումնական գործընթացի պատասխանատուները: