Միջազգային գիտաժողովի հրավեր

22.03.2017
Դիտումների քանակ՝ 422

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ 2017 թվականի մայիսի 26-ից 28-ը Ծաղկաձոր քաղաքում կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ «Երիտասարդության դերը ԱՊՀ երկրների նորամուծական համագործակցության զարգացման գործում» խորագրով:

Գիտաժողովին կարող են մասնակցել ուսանողները, ասպիրանտները, երիտասարդ գիտնականները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները: Գիտաժողովը անցկացվում է ինչպես առկա, այնպես հեռական ձևաչափերով:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերենն ու անգլերենը: Գիտաժողովի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2017 թվականի ապրիլի 2-ը: Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել գիտության և ասպիրանտուրայի բաժին /կենտրոնական մասնաշենք, 320 սենյակ, հեռ. 593-426/, որտեղից տրամադրել են սույն հայտարարությունը: