Հրավիրվում են ՀՊՏՀ ֆուտբոլասերները

09.02.2018
Դիտումների քանակ՝ 436

ՀՊՏՀ մարզասերներին տեղեկացնում ենք, որ կիրակի օրը՝ փետրվարի 11-ին, ժամը 20.00-ին «Դինամո» մարզադահլիճում տեղի կունենա Ֆուտզալի  բիզնես լիգայի Ա  մրցաշարի կիսաեզրափակիչ խաղը, որտեղ մրցակցի հետ ուժերը կչափի ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը: Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնից:

Մրցաշարի նախորդ խաղերում մեր տղաները փայլուն արդյունքներ են գրանցել, և այս հանդիպումը վճռորոշ է նրանց համար: Մեր ֆուտզալիստները կիսաեզրափակչում  ակնկալում են  ֆուտբոլասերների ներկայությունը: Եկե'ք քաջալերենք մեր մարզիկներին: