Արտերկրում դասավանդելու հնարավորություն («Էրազմուս+»)

10.03.2017
Դիտումների քանակ՝ 647

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՊՏՀ-ի և Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ նշված համալսարանում մեկ շաբաթով 1 դասախոս դասավանդման հնարավորություն կստանա:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ս.թ. մարտի 15-ը: Դիմելու համար անհրաժեշտ է արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով «Անուն_Ազգանուն_դասավանդում»՝

  1. Ինքնակենսագրական,
  2. Մոտիվացիոն նամակ,
  3. ԱՏԲՀ-ում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը՝ անգլերեն լեզվով,
  4. Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ:

Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: