Ընդունելություն ՀՊՏՀ մարզական խմբակներում

20.02.2017
Դիտումների քանակ՝ 329

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնից հայտնում են, որ համալսարանի մարզական խմբակների հավաքականները կատարում են լրացուցիչ ընդունելություն: Համալսարանում գործում են հետևյալ մարզաձևերի խմբակները.

վոլեյբոլ (տղաներ, աղջիկներ)

բասկետբոլ (տղաներ, աղջիկներ)

բազկամարտ

աթլետիզմ

սեղանի թենիս

շախմատ

լող

ֆուտզալ տղաներ

հանդբոլ տղաներ

ձյուդո

հրաձգություն:

Բոլոր ցանկացողները՝ այդ թվում մագիստրանտներն ու ասպիրանտները, (առկա, հեռակա) կարող են դիմել ամբիոն: