Երկարաձգվել է դիմումների ընդունման վերջնաժամկետը

13.02.2017
Դիտումների քանակ՝ 350

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հաշվի առնելով բազմաթիվ ուսանողների խնդրանքները՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը երակարաձգում է կրթաթոշակների տրամադրման մրցույթին հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Ուսանողները դիմում-հայտերը կարող են ներկայացնել մինչև փետրվարի 17-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակ (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն):

Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Մանրամասները՝ հետևյալ հղումով ՝ http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=3069&lang=am :