Դրամաշնորհային ծրագրի հրավեր

08.02.2017
Դիտումների քանակ՝ 431

Հետազոտական դրամաշնորհ՝ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան) «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում հրավիրում է տեղական ինքնակառավարան հարցերով հետաքրքրված երիտասարդ հասարակագետ հետազոտողների՝ մասնակցելու փոքր դրամաշնորհային ծրագրի:

Ո՞վ կարող է դիմել 

Ծրագիրը բաց է «Հանրային կառավարում»,«Քաղաքագիտություն», «Տնտեսագիտություն», «Սոցիոլոգիա» և այլ հարակից մասնագիտությամբ ուսանողների, երիտասարդ դասախոսների, ՏԻՄ ոլորտի վերլուծաբանների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչների համար: Առաջնությունը կտրվի տեղական ինքնակառավարման ոլորտում հետազոտական փորձ կամ հրապարակում ունեցողներին: Հետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ գրավոր հմտությունների առկայությունը, անգլերենի և վիճակագրական վերլուծության ծրագրային փաթեթների (օրինակ՝ STATA, SPSS) իմացությունը խիստ ցանկալի է:

Ծրագրիմասին

Հանրային մասնակացություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից  ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում, քաղաքացիներին տրամադրել վստահելի տեղեկատվություն, հզորացնել քաղաքացիական  հասարակությունը՝արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու համար:

Ծրագրին մանրամասն ծանոթանալու համար  հետևեք այս հղմանը:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք  այցելել սույն  կայքէջ