Ծրագրի հրավեր դասախոսներին

06.02.2017
Դիտումների քանակ՝ 400

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ 2016-2017  ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՊՏՀ-ի և Օսիյեկի Յուրայ Ստրոսմայեր համալսարանի (Խորվաթիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ նշված համալսարանում մեկ շաբաթով1 դասախոսդասավանդման հնարավորություն կստանա:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է`   ս.թ. փետրվարի 20-ը:

Դիմելու համար անհրաժեշտ է արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով՝«Անուն_Ազգանուն_դասավանդում».

  1. Ինքնակենսագրական,
  2. Մոտիվացիոն նամակ,
  3. Օսիյեկի Յուրայ Ստրոսմայեր համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը՝ անգլերեն լեզվով,
  4. Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ:

Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի  asue.erasmus@gmail.com  էլ. փոստին: