Մրցույթ՝ Կիպրոսում դասավանդելու համար («Էրազմուս+»)
01.02.2018
Դիտումների քանակ՝ 630
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար հայտարարում է մրցույթ`«Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Կիպրոսիհամալսարանում մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու համար: ՄրցույթըբացէմիայնՀՊՏՀհիմնականաշխատակիցներիհամար:
Դիմելու համար անհրաժեշտ է մինչևփետրվարի 11-ըներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիրդաշտում նշելով "Teaching Mobility - University of Cyprus"
- անձնագրի լուսապատճենը
- ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն)
- անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր)
- մոտիվացիոն նամակ (անգլերեն)
- ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն):
Հայտն ուղարկելուց հետո, մեկ աշխատանքային օրվա ընթացքում Դուք կստանաք պատասխան հաղորդագրություն, որով կարող եք համոզվել, որ Ձեր հայտն արտաքին կապերի բաժինն ստացել է: Հարցերի դեպքում՝ գրել բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: