«Էրասմուս +» կրթաթոշակ՝ ասպիրանտների համար

09.01.2017
Դիտումների քանակ՝ 1703

2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՊՏՀ և Օսիյեկի Յուրայ Ստրոսմայեր համալսարանի (Խորվաթիա) միջև «Էրասմուս+» ծրագրի շրջանականերում կնքված պայմանագրի համաձայն՝ նշված համալսարանում մեկ կիսամյակով ուսումնառության համար կարող են դիմել ՀՊՏՀ ասպիրանտները:

Գործընկեր համալսարանը, բացի նախորդ 2 կրթաթոշակը, որոնց մասին տեղեկատվությունը հասանելի է ՀՊՏՀ_ի պաշտոնական կայքում, ևս 2 կրթաթոշակի հնարավորություն է ընձեռում:

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերի փաթեթը.

  • ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով,
  • մոտիվացիոն նամակ,
  • մագիստրատուրայի դիպլոմի միջուկի անգլերեն տարբերակը,
  • անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ  կամ տեղեկատվություն, որ դիմորդը մասնակցել է ՀՊՏՀ-ում կազմակերպված անգլերեն լեզվի քննությանը:
  • հետևյալ հղմամբ նշված ուսանողների շարժունության համար (APPLICATION DOCUMENTS FOR STUDENT MOBILITY) նախատեսված փաստաթղթերն անհրաժեշտ է երեք օրինակ տպված և ասպիրանտի համար նախատեսված հատվածում ստորագրված ներկայացնել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը ս.թ. հունվարի 11-ն է:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ.փոստին:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել այն համալսարանի անունը,  որին  դիմում  է  ասպիրանտը:

Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: