Ուսման հրավեր (Հնդկաստան)
27.12.2016
Դիտումների քանակ՝ 393
ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ Հնդկաստանի մշակութային կապերի խորհուրդը երկու համալսարանական կրթաթոշակային տեղ է տրամադրել Հնդկաստանի համալսարաններում սովորել ցանկացող ՀՀ քաղաքացիներին:
Դիմումները, ինչպես բակալավրի, այնպես էլ հետբուհական կրթության համար, կարելի է ներկայացնել մինչև 2017թ. հունվարի 13-ը:
Ծրագրի մանրամասները տեղադրված են www.indianembassy.am կայքում: Հետաքրքրվողները կարող են զանգահարել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարություն 58-04-03 հեռախոսահամարներով կամ գրել a_ghazaryan@edu.am էլեկտրոնային հասցեով: