Կրթաթոշակներ՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում

29.01.2018
Դիտումների քանակ՝ 517

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի համար հայտարարում է մրցույթ՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում բուհի գործընկեր համալսարաններում մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու  և վերապատրաստվելու համար: Կրթաթոշակները տրամադրվում են Աթենքի բիզնեսի և տնտեսագիտական, Պոզնանի տնտեսգիտության և բիզնեսի  և Էդինբուրգի Նապիեր համալսարաններ գործուղվելու համար:  ՄրցույթըբացէմիայնՀՊՏՀհիմնականաշխատակիցներիհամար:

Դիմելու համար անհրաժեշտ է մինչևփետրվարի 12-ըներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով "Staff Mobility"

  1. Անձնագրի լուսապատճեն
  2. Ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն) 
  3.  Անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր) ( Էդինբուրգի Նապիեր համալսարանի համար լեզվի իմացությունը պետք է պարտադիր բավարարի C1 մակարդակը: Մանրամասները՝  https://goo.gl/zKjpVg )
  4. Մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  5. Պրոֆեսորադասախոսական անձնակազմի դեպքում՝ ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն): 

Մեկ աշխատանքային օրվա ընթացքում    ստանալով պատասխան հաղորդագրություն, Դուք կարող եք համոզվել, որ Ձեր հայտն արտաքին կապերի բաժինն ստացել է: Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: