Կիպրոսի համալսարանում ուսանելու համար ընդունվում են հայտեր

19.12.2016
Դիտումների քանակ՝ 463

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը տեղեկացնում է, որ ըստ ՀՊՏՀ-ի և Կիպրոսի համալսարանի միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության, ՀՊՏՀ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներըկարող են դիմել 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը Կիպրոսի համալսարանում անցկացնելու համար: Դիմելու վերջնաժամկետը ս.թ. դեկտեմբերի 21-ն է և  անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով,
  • մոտիվացիոն նամակ,
  • ստուգման գրքույկի լուսապատճեն,
  • անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն,  որ դիմորդը մասնակցել է ՀՊՏՀ-ում կազմակերպված անգլերեն  լեզվի քննությանը:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com   էլ.փոստին՝ նամակի  վերնագիր  դաշտում  նշելով  այն համալսարանի անունը, որին դիմում է ուսանողը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով: