Հանդիպում՝ CERGE-EI-ի հայ ներկայացուցչի հետ

12.12.2016
Դիտումների քանակ՝ 423

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ ս.թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին համալսարանի միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում (Տեմպուսի սրահ) տեղի կունենա հանդիպում՝ Պրահայի Տնտեսագիտական հետազոտությունների և ավարտական կրթության կենտրոն-տնտեսագիտական ինստիտուտի (CERGE-EI)-ի ներկայացուցիչ Գեղեցիկ Աֆունցի հետ: Հանդիպման ընթացքում CERGE-EI-ի ներկայացուցիչը կանդրադառնա ինստիտուտի գործունեությանը, ինչպես նաև ուսանողներին հետաքրքրող կրթաթոշակային ծրագրերին:

CERGE-EI-ն միջազգային տնտեսագիտական ինստիտուտ է, որը հիմնադրվել է Պրահայի Չարլզ համալսարանի և Չեխիայի հանրապետության գիտությունների ակադեմիայի կողմից և հանդիսանում է մի կառույց, որը նպատակաուղղված է ժամանակակից կրթության նպաստմանը և տնտեսագիտության ոլորտում հետազոտության իրագործման աջակցմանը:  CERGE-EI-ն կարողացել է կարճ ժամանակահատվածում հասնել գլոբալ ազդեցության և հեղինակություն ձեռք բերել՝ տնտեսագիտության ոլորտում կարևոր հետազոտություններ իրականացնելու շնորհիվ: