Տերեսա Դաբան Սանչեսը՝ ՀՊՏՀ-ում
24.11.2016
Դիտումների քանակ՝ 503
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ ս.թ նոյեմբերի 30-ին ժամը 12:30 հանդիսությունների սրահում (գլխավոր մասնաշենք, 1-ին հարկ) տեղի կունենա հանդիպում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Տերեսա Դաբան Սանչեսի հետ: Հանդիպման ընթացքում ԱՄՀ մշտական ներկայացուցիչը հանդես կգա բաց դասախոսությամբ «Տարածաշրջանային տնտեսական զարգացումները Կովկասում և Կենտրոնական Ասիայում» թեմայով: