«Էրասմուս+» ծրագրի մրցույթ՝ ՀՊՏՀ ասպիրանտների համար

21.11.2016
Դիտումների քանակ՝ 481

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից հայտնում են,  որ 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՊՏՀ  և Օսիյեկի Յուրայ Ստրոսմայեր համալսարանի (Խորվաթիա) միջև «Էրասմուս+» ծրագրի շրջանականերում կնքված պայմանագրի համաձայն՝ նշված համալսարան մեկ կիսամյակով ուսումնառության համար կարող են դիմել ՀՊՏՀ  ասպիրանտները: Ծրագրի շահառու կարող են լինել ՀՊՏՀ 2 ասպիրանտ:

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերի փաթեթը.

  • ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով ,
  • մոտիվացիոն նամակ,
  • մագիստրատուրայի դիպլոմի միջուկի անգլերեն տարբերակը,
  • անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն որ դիմորդը մասնակցել է ՀՊՏՀ-ում կազմակերպված անգլերեն լեզվի քննությանը:

Ծրագրինդիմելուվերջնաժամկետըս.թ. դեկտեմբերի 1-նէ:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ.փոստին:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել այն համալսարանի անունը, որին դիմում է ասպիրանտը:

Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: