Առողջ ապրելակերպի շաբաթ
11.11.2016
Դիտումների քանակ՝ 416
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Չինաստանի դեսպանատան համագործակցությամբ «TriClub Երեւան» ակումբի, Երևանի կիսամարաթոնի, Հեծանվասպորտի ֆեդերացիայի և Երևանի հեծանվահրապարակի հետ ս.թ. նոյեմբերի 13-16-ը կազմակերպում է երիտասարդության և ուսանողության առողջ ապրելակերպի շաբաթ՝ «Առողջ մարմին-առողջ հոգի-հաջողակ երիտասարդ» կարգախոսով:
Միջոցառումների մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև դրանց մասնակցելու գրանցման հայտը լրացնելու համար այցելեք հետևյալ հղումով՝ http://www.erit.am/news/hy/73568: