2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների համար. վերջնաժամկետն այսօր է

19.10.2016
Դիտումների քանակ՝ 390

Արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՊՏՀ-ի և Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի միջև «Էրասմուս+» ծրագրի շրջանականերում կնքնված պայմանագրի համաձայն՝ նշված համալսարան մեկ կիսամյակով ուսումնառության համար կարող են դիմել բակալավրիատի 

2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները:  

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերի փաթեթը. 

  • Ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով ,
  • մոտիվացիոն նամակ,
  • ստուգման գրքույկի լուսապատճեն,
  • անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ 

Հաշվի առելով, որ նշված համալսարանի կողմից տրամադրված տեղերի քանակով լեզվի իմացությունը հավատող փաստաթղթով հայտր չի ներկայացվել, հյուրըկնալող համալասարանը հնարավորություն է ընձեռում ՀՊՏՀ-ում անցկացված անգլերեն լեզվի քնության արդյունքում առավելագույն միավորներ հավաքած և բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներին դիմել ծրագրին: 

Հաշվի առնելով վերանշյալ փաստը դիմում-հայտերը կարելի է արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ.փոստին ուղարկել այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մինչև ժամը 14:00-ն:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել այն համալսարանի անունը, որին դիմում է ուսանողը: 

Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: