Հանդիպում՝ «Գործարար էթիկայի հիմունքներ» գրքի հեղինակի հետ

12.10.2016
Դիտումների քանակ՝ 417

ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 13.00-ին, մեր համալսարանի Մուշեղ  Ադոնցի անվան գիտական ընթերցասրահում  (գրադարանի մասնաշենք, 2-րդ հարկ) տեղի կունենա հանդիպում՝ «Գործարար էթիկայի հիմունքներ» գրքի հեղինակ Թամարա Ավանեսյանի հետ:

Սպասվում է անակնկալներով լի միջոցառում: Հրավիրվում են  թեմայով հետաքրքրված բոլոր անձինք: