Կանցկացվի անգլերենի քննություն՝ «Էրասմուս +»-ի դիմորդների համար

11.10.2016
Դիտումների քանակ՝ 422

Այս ուսումնական տարում «Էրասմուս +»  ծրագրին դիմած ՀՊՏՀ ուսանողների համար  հոկտեմբերի 13-ին, ժամը 14.30-ին, Բրիտանական բիզնես դպրոցում  (ՀՊՏՀ գրադարանի մասնաշենք, 2-րդ հարկ) կանցկացվի անգլերենի 2-րդ քննությունը:

Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com  էլ. փոստին ուղարկելով  դիմորդի անունը, ազգանունը, ֆակուլտետը, կուրսը և բջջային հեռախոսահամարը:

Նամակի «Վերնագիր» դաշտում անհրաժեշտ է նշել հետևյալը՝ «Անուն_Ազգանուն_քննություն»:

Հարցերը կարող եք ուղղել վերոնշյալ էլ. փոստին:

 Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: