Արշավ՝ ՀՊՏՀ աշխատակիցների համար

11.10.2016
Դիտումների քանակ՝ 426

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հարգելի' աշխատակիցներ, տեղեկացնում ենք, որ ս.թ. հոկտեմբերի 23-ին կկազմակերպվի արշավ՝ դեպի Տավուշի գեղատեսիլ վայրերից մեկը՝ Լաստիվեր:

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ են՝

  • հարմարավետ կոշիկներ, 
  • հարմարավետ հագուստ,
  • մեկ օրվա համար սնունդ և ջուր:

Քայլարշավի երկարությունը երկկողմանի 6 կմ է:

Քայլարշավը կգլխավորի ՀՊՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը, որ արշավների մասնակցության մեծ փորձառություն ունի:

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 19-ը asue.arshavner@gmail.com էլ-փոստին ուղարկել հաղորդագրություն՝ նշելով անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը: