Տեղի կունենա տեղեկատվական հանդիպում

05.10.2016
Դիտումների քանակ՝ 422

Ինչպես տեղեկացնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում   (ֆինանսական ֆակուլտետի առաջին հարկ, մուտքը՝ դարպասների կողմից) «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում: Ծրագրով հետաքրքրվածները  հրավիրվում  են  մասնակցելու: Հանդիպումները շարունակական են, հետագա հանդիպումների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հարցերի դեպքում կարող եք դիմել  արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com  էլ-փոստի միջոցով: