ՀՊՏՀ ֆուտզալի մանկապատանեկան խմբակը կսկսի գործել հոկտեմբերի 10-ից
04.10.2016
Դիտումների քանակ՝ 411
ՀՊՏՀ ֆուտզալի մանկապատանեկան խմբակը կսկսի գործել հոկտեմբերի 10-ից: Այդ օրը, ժամը 17.00-ին ՀՊՏՀ մարզադահլիճում տեղի կունենա առաջին մարզումը: Այս մասին հայտնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը՝ նշելով, որ դասընթացների մեկ ամիսը կարժենա 10. 000 ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ խմբակներում կարող են ընդգրկվել 2003, 2004, 2005 և 2006 թվականներին ծնված երեխաները, պարապմունքները կկազմակերպվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Այլ հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կլինի առաջիկայում, կամ կարող եք կապվել ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի մարզիչ Կարեն Միքայելյանին՝ 091, 093 32.88.70 և Հովհաննես Գաբրիելյանին՝ 094 00. 84. 58 հեռախոսահամարներով: