Ուսումնական բաժինը կազմակերպում է դասընթացներ

03.10.2016
Դիտումների քանակ՝ 380

ՀՊՏՀ ուսումնական բաժինը վերապատրաստման և լրացուցիչ կրթության ծրագրերի շրջանակներում կազմակերպում է «Օտար լեզու» (անգլերեն), «Մարքեթինգ» (թրեյնինգների շարք), «Համակարգչային ուսուցում» (Excel) ծրագրերով վերապատրաստման դասընթացներ՝ նախատեսված ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և վարչական մասի աշխատակիցների համար: Դասընթացները լինելու են համապատասխանաբար 3-6 ամիս, շաբաթական 3 անգամ, 80 րոպե տևողությամբ: Օտար լեզվի և մարքեթինգի դասընթացները կազմակերպվում են վճարովի հիմունքներով:

Այս մասին հայտնում են ուսումնական բաժնից և ավելացնում, որ մինչև սույն թվականի հոկտեմբերի 7-ն անհրաժեշտ է ուսումնական բաժին ներկայացնել դասընթացներին մասնակցել ցանկացողների մասին տեղեկատվություն (անգլերենի դասընթացի դեպքում խնդրում ենք նշել լեզվի իմացության մակարդակը): Տեղեկատվությունը կարող եք ներկայացնել թղթային տարբերակով կամ ուղարկել edu@asue.am էլեկտրոնային փոստի հասցեով: Մանրամասն տեղեկատվության համար կարող եք  զանգահարել 4-72 ներքին հեռախոսահամարով: