Կանցկացվի անգլերենի քննություն՝ «Էրասմուս+»-ի դիմորդների համար

29.09.2016
Դիտումների քանակ՝ 403

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ «Էրասմուս+» ծրագրի՝ այս ուսումանական տարվա դիմորդների  անգլերենի  առաջին քննությունը կանցկացվի հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին Բրիտանական բիզնես դպրոցում (ՀՊՏՀ գրադարանի մասնաշենք, 2-րդ հարկ):

Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com  էլ-փոստին ուղարկելով անունը, ազգանունը, ֆակուլտետը, կուրսը և բջջային հեռախոսահամարը:

Նամակի «Վերնագիր» դաշտում անհրաժեշտ է նշել հետևյալը՝ «Անուն_Ազգանուն_քննություն»:

Հարցերը կարող եք ուղղել վերոնշյալ էլ-փոստին: