Հայտարարություններ «Արդշինբանկից»

28.09.2016
Դիտումների քանակ՝ 372

Մեր համալսարանի ուսումնական բաժնից  տրամադրել են հայտարարություններ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի նախաորակավորման ծրագրի և թափուր հաստիքի վերաբերյալ:

Նախաորակավորման  ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին հնարավորություն է ընձեռում ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթանալ բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին, ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ և այլն: Քաղաք Մարտունիում իրականացվող ծրագրի մասին մանրամասները՝ այստեղ, Երևանում (գլխամասային գրասենյակ) ներքին դիտարկումների բաժնի պետի հաստիքի վերաբերյալ հայտարարությունը՝ այստեղ: