Վերապատրաստման հնարավորություն «Էրազմուս+»-ի շրջանակներում (Հունգարիա)

23.01.2018
Դիտումների քանակ՝ 621

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը բուհի վարչականանձնակազմի համար հայտարարում է մրցույթ՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Միշկոլցի համալսարանում (Հունգարիա) մեկ շաբաթով վերապատրաստվելու համար: ԾրագրինկարողենդիմելմիայնՀՊՏՀհիմնականաշխատակիցները:

Դիմելու համար անհրաժեշտ է մինչևհունվարի 31-ըներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝ 

  1. անձնագրի լուսապատճենը
  2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն) 
  3.  մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  4. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ: 

Նամակի վերնագիրդաշտում անհրաժեշտ է նշել "Training Mobility - University of Miskolc": Դուք կհամոզվել, որ արտաքին կապերի բաժինը ստացել է Ձեր հայտը՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն: Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: