Թրեյնինգի հրավեր

13.09.2016
Դիտումների քանակ՝ 549

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տեղեկացնում է“Motive marketing and management agency”-ի նախաձեռնած թրեյնինգի մասին:

Կենտրոնի տրամադրած հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:

 Թրեյնինգի ամբողջական ծրագիրը

Ինչ եք սովորելու թրեյնինգի ժամանակ.
1. Ինչ է վաճառքը, որտեղ է այն օգտագործվում: Վաճառքի պրոցեսի կառուցվածքը և փուլերը:
2. Ըստ թիրախային խմբի վաճառքի տարբերակները՝ հեռախոսային, օնլայն, առերես, B2B, B2C, ակտիվ և պասիվ:
3. Հաճախորդների տիպերը, նրանց առանձնահատկությունները: Հաճախորդին գտնելու տարբերակները, առաջին կոնտակտի հաստատում, սառը զանգեր, որոշում կայացնող անձ:
4. Հաղորդակցման հմտություններ, բանակցությունների վարում, առարկությունների հաղթահարում:
5. Վաճառքի պլանների կազմում, վերլուծություն:
6. Հետագա կապի պահպանում հաճախորդի հետ:
7. Սպասարկման մի քանի պարզ դետալներ, որոնք գրավում են հաճախորդին:
+ 8. Գործնական օր. դերային խաղեր, քննարկում, սխալների ուղղում:

+ 2 օր անհատական թրեյնինգ, որի ընթացքում կքննարկենք պրակտիկ գործոններ, կգնահատենք Ձեր ձեռքբերումները:

+ մասնակիցները նվեր կստանան 5 էլեկտրոնային գիրք, որոնք կօգնեն ամրապնդել թրեյնինգի ընթացքում ստացած գիտելիքները և բարելավել վաճառքի հմտությունները: Հնարավորթյուն կունենան անցնելու պրակտիկա և աշխատանքի, մեր գործընկեր կազմակերպություններում:

Ում համար է նախատեսված թրեյնինգը և ինչ կտա այն Ձեզ.
1. Վաճառքի մենեջերների,
2. փոքր բիզնեսի ղեկավարների, որոնք միաժամանակ զբաղվում են վաճառքներով,
3. նպատակ ունեք զբաղվել վաճառքով,
4. սպասարկման սրահի աշխատակիցների:
Ինչ կտա այն Ձեզ
1. կտիրապետեք վաճառքի հիմնական հմտությունների,
2. կունենաք վաճառքի հաջող փորձ,
3. կունենաք վաճառքի աճ: 
Թրեյնինգը ամբողջությամբ կառուցված է շուկայի պահանջներին համապատասխան: Այն հագեցած է դերային խաղերով, օրինակների քննարկումներով: Տևողությունը 8 դաս, յուրաքանչյուրը՝ 2-2.5 ժամ տևողությամբ /ընդմիջումով/: Ներառյալ հյուրասիրություն՝ սուրճ, թեյ, քաղցրավենիք: 

Մեկնարկում ենք սեպտեմբերի 19-ին:

Մասնակիցների առավելագույն քանակը 10 է:
Թրեյնինգի արժեքը կազմում է 39.900 դրամ: 
Գրանցվելու համար Ձեր կոնտակտային տվյալները ուղարկեք motive.marketing.management@gmail.com  հասցեին:

Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանը կարող եք գտնել մեր ֆեյսբուքյան էջում https://web.facebook.com/Motive-marketing-and-management-agency-201216480038057/?ref=aymt_homepage_panel  կամ զանգահարել 099 661 991 հեռախոսահամարով: