«Հայկյան-2016». ընդունվում են հայտեր

06.09.2016
Դիտումների քանակ՝ 322

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է «Հայկյան-2016» մրցանակաբաշխության մասին։ Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:
Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝
• Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին
• Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին 
• Լավագույն երիտասարդական գիտական նվաճում 
• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ 
• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց
• Ինքնատիպ երիտասարդական նախագիծ
• Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ
• Լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ
• Լավագույն միջբուհական ծրագիր
• Լավագույն երիտասարդական ՀԿ Երևան քաղաքում
• Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում 
• Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր 

Մանրամասները՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով՝ http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=2843&lang=am