Մրցույթի հրավեր

06.09.2016
Դիտումների քանակ՝ 319

Մեկնարկել է 2017-2018 ուստարվա օտարերկրյա  գիտնականներին տրամադրվող «Ֆուլբրայթ» կրթաթոշակի մրցույթը:  Այս ծրագրով դրամաշնորհ է տրամադրվում օտարերկրյա գիտնականներին՝ ԱՄՆ համալսարաններում մեկ ուսումնական տարի հետատենախոսական հետազոտություններ կատարելու համար: Կարող են դիմել նշված ոլորտներից մեկում գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցողները. քաղաքագիտություն, տնտեսագիտություն, սոցիոլոգիա, միջազգային հարաբերություններ, լրագրություն, իրավագիտություն, ամերիկագիտություն (ԱՄՆ պատմություն, գրականություն, հասարակություն և մշակույթ), շրջակա միջավայրի պահպանություն, հանրային առողջապահություն: Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով ՝ http://goo.gl/kHgUgI :

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի ֆեյսբուքյան էջից: