Մրցույթի հրավեր

30.08.2016
Դիտումների քանակ՝ 297

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2016» մրցույթ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում՝ https://grants.scs.am, մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը (մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00):

Մանրամասներին ծանոթացեք ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի պաշտոնական կայքում՝ նշված հղումով՝  http://scs.am/am/1457c3e47936a57779253455