Համաժողովի հրավեր

23.08.2016
Դիտումների քանակ՝ 308

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը սույն թվականի դեկտեմբերի 12-16-ը կազմակերպում է «Որակի շաբաթ» միջոցառումների շարքը: Շաբաթվա միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 15-16-ը տեղի կունենա Որակի ապահովման շահակիցների 4-րդ համաժողովը:

Համաժողովին մասնակցելու համար հրավիրվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսները, ուսանողները  և ոլորտի հետազոտողները, որոնք հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց փորձն ու ուսումնասիրությունները, առաջադրելու և փորձարկելու նոր գաղափարներ, ինչպես նաև ստանալու արձագանքներ շահակիցներից և գործընկերներից: Զեկույցների հիմնադրույթները հոդվածի տեսքով ներկայացնելու վերջնաժամկետը հոկտեմբերի 13-ն է:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ,  հոդվածի ձևաչափը՝ այստեղ:

Տեղեկատվությունը՝ ՈԱԿ-ից :