Հայտարարություն աշխատակիցների համար

07.07.2016
Դիտումների քանակ՝ 275

ՀՊՏՀ հարգելի աշխատակիցներ, տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի հրամանով համալսարանի հիմնական աշխատակիցներին, որպես խրախուսում, տրվել է միանվագ դրամական պարգևատրում՝ հիմնական դրույքաչափի 100 տոկոսի չափով: