«ՀՊՏՀ շրջանավարտ-2016»-ը՝ հունիսի 28-ին

22.06.2016
Դիտումների քանակ՝ 277

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի սիրելի շրջանավարտներ, ձեր դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 28-ին, ժամը 17.30-ին ՀՊՏՀ բակում: Ձևավորված ավանդույթի համաձայն, այդ օրը ձեզ համար կդառնա անմոռանալի տոն՝ լի վառ իրադարձություններով և տպավորություններով:  Ինչպես միշտ, օրը կեզարափակվի համեգային մասով:

Միջոցառմանը հրավիրվում են բոլոր կրթաձևերի շրջանավարտները: