Մրցույթի հրավեր ՅՈՒՆԵՍԿՕ-ից

16.06.2016
Դիտումների քանակ՝ 272

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են թեկնածություններ ներկայացնելու «Նորարարություն գրագիտության ոլորտում» թեմայով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016 թվականի գրագիտության միջազգային մրցանակների համար: 
Գրագիտության միջազգային մրցանակները շնորհվում են 1967 թվականից: Ներկայումս դրանք բաղկացած են Կորեայի Հանրապետության կողմից հովանավորվող «UNESCO King Sejong Literacy Prize»-ի շրջանակներում շնորհվող երկու և  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից հովանավորվող «UNESCO-Confucius Prize for Literacy»-ի  շրջանակներում շնորհվող երեք մրցանակներից: 
Մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարի կառավարություններին, ոչ կառավարական կազմակերպություններին և ֆիզիկական անձանց` գրագիտության խթանման գործում իրենց ունեցած զգալի ներդրման համար: 

Մանրամասները՝  ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ http://www.edu.am/index.php?id=-8163&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0 :