Համալսարանական կրթաթոշակներ․ Մեծ Բրիտանիա

08.06.2016
Դիտումների քանակ՝ 288

«Հայկական գիտական համագործակցություն» («Armenian Scientific Cooperation-ArmScoop.com) կայքը տեղեկացնում է բրիտանական առաջատար համալսարանների կրթաթոշակային ծրագրերի մասին:

Մեծ Բրիտանիայի առաջատար երկու համալսարանները՝ Քեմբրիջը և Օքսֆորդը, յուրաքանչյուր տարի ամբողջական կրթաթոշակներ են հատկացնում մագիստրոսական և դոկտորական ծրագրերով սովորել ցանկացող օտարերկյա ուսանողների համար՝ անկախ ազգային պատկանելությունից։

«Գեյթս» կրթաթոշակային ծրագիր, Քեմբրիջի համալսարան

Քեմբրիջի «Գեյթս» կրթաթոշակային ծրագիրը (Gates Cambridge Scholarship programme) միջազգային ուսանողների համար նախատեսված ամենահեղինակավոր ծրագրերից մեկն է Մեծ Բրիտանիայում։ Նախատեսված է Քեմբրիջի համալսարանում (ներառյալ բոլոր քոլեջները) ցանկացած մասնագիտացմամբ հետավարտական կրթական ծրագրերով (PhD,Master of Science, Master of Letters) ուսանել ցանկացող օտարերկրացիների համար։ Տարեկան շնորհվում է շուրջ 95 կրթաթոշակ։ Ծրագիրը հիմնվել է 2000 թվականին Քեմբրիջի համալսարանին «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամի կատարած խոշոր նվիրատվությամբ։

Շարունակությունը՝ հետևյալ հղումով՝ http://armscoop.com/2016/06/fully-funded-scholarships-uk/