Նոր առաջարկ «Ինեկոբանկից»

02.06.2016
Դիտումների քանակ՝ 403

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տրամադրել է «Ինեկոբանկի» նոր նախաձեռնության մասին պատմող հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև:

«Ինեկոբանկ» ՓԲԸ ողջունում է բոլոր տաղանդավոր և խելացի ուսանողներին, ովքեր ցանկանում են սկսել և իրենց հեռանկարային կարիերան կառուցել բանկային համակարգում:

            Ինեկոթիմը փնտրում է ակտիվ և նպատակասլաց անձանց, ովքեր վճռական են և չեն վախենում մարտահրավերներից, ովքեր պատրաստ են իրենց ողջ ներուժը, նորարական գաղափարները և թիմային ոգին ներդնել բացահայտելու և իրագործելու հեռանկարային բազում նպատակներ:

Եթե դու հենց այդպիսին ես, ապա դիմի՛ր մեզ և միացի՛ր Ինեկոթիմին, որն իր թափանցիկ աշխատելաոճով և կառուցողական թիմակիցներով կապահովի բարենպաստ և զարգացող միջավայր:

Ուղարկիր քո ինքնակենսագրականը resume@inecobank.am հասցեին մինչև հուլիսի 31-ը՝ վերնագրի դաշտում նշելով «Ինեկոթիմը ես եմ»: