Դասընթացի զեղչ ուսանողների համար

30.05.2016
Դիտումների քանակ՝ 382

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տեղեկացնում է, որ  Այ Էյ Բի բիզնեսի միջազգային ակադեմիան ներկայացնում է Ադապտիվ առաջնորդության վերափոխող 
դասընթացը, որն ուսանողներին տրամադրվում է հատուկ զեղչով: Կենտրոնի տրամադրած տեղեկությունը ներկայացնում ենք ստորև:

Հաջողված մեկնարկից հետո Այ Էյ Բի բիզնեսի միջազգային ակադեմիան կրկին ձեր 
ուշադրությանն  է ներկայացնում Ադապտիվ առաջնորդության վերափոխող 
դասընթացը:
Այն ձևավորվել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման 
դպրոցում և նախատեսված է տարբեր բնագավառի և մշակույթի տեր մասնագետների 
համար:
Ադապտիվ առաջնորդության դասընթացը կառուցված է այն մարդկանց արտառոց փորձի 
հիման վրա, ովքեր մաս են կազմում «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱԴԱՊՏԻՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ 
ՑԱՆՑԻ»: Առաջնորդության այս ձևաչափը կարևորում է կազմակերպությունների և 
աշխատակիցների միջև ադապտիվ ունակությունների ստեղծումը: Ադապտիվ 
առաջնորդության գործածումը դառնում է վճռական, քանի որ փոփոխական և 
մարտահրավերներով լի ժամանակահատվածում այն տանում է մարդկային 
հարաբերությունների մոբլիզացմանը:
Մասնակցելով այս դասընթացին՝ ձեռք կբերեք գործնական գիտելիքներ և 
հմտություններ կազմակերպության զարգացումների և դրանց առաջնորդության 
լավագույն փորձի մասին,կկարողանաք նաև խելամտորեն առերեսել մարտահրավերներ և առաջարկել համապատասխան լուծումներ:
ՀԱՏՈՒԿ ԶԵՂՉ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ 
ՎՃԱՐԻ՛Ր 33%  ՔԻՉ ,
ՈՒՂԱՐԿԻ՛Ր ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆԴ և ՍՏԱՑԻ՛Ր 4 և ԱՎԵԼ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻԱՆՎԱԳ 
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ:
Դասընթացի արժեքի և կիրառվող զեղչերի մասին մանրամասն տեղեկությունների համար 
զանգահարեք կամ գրեք նշված  հեռախոսահամարով և/կամ էլ-հասցեին՝ 
+374 (10) 542 311,  +374 (91) 479 182, mary.badalyan@iabcentre.com:
Հասցե՝ 2Ա Ագաթանգեղոս փող. :
20 ժամ տևողությամբ դասընթացը տեղի է ունենալու ս.թ. հունիսի 25 և 26-ին 
Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում:
Դասընթացի մատուցման լեզուն հայերենն է:
Կարող եք գրանցվել այս հղումով՝ 
https://docs.google.com/forms/d/1L75DTmsYEpKbIkl_CyV6FPYBX2S2Xc6oL6jSCdXn510/viewform :