Ի գիտություն շրջանավարտների

26.05.2016
Դիտումների քանակ՝ 424

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներին տեղեկացնում ենք, որ ավարտական վկայականները ստանալու համար հարկավոր է գրանցվել շրջանավարտների տվյալների բազայում, որը կնպաստի շրջանավարտների ծառայողունակության բարձրացմանը և աշխատաշուկայի հետ կապերի զարգացմանը: Տվյալների բազան հասանելի կլինի հայաստանյան և արտասահմանյան գործատուներին:
2014 թվականից մինչ օրս տվյալների բազայում գրանցված են ՀՊՏՀ բակալավրիատի և մագիստրատուրայի 3553 շրջանավարտներ:
Ուսումնամեթոդական աշխատանքների և աշխատաշուկայի հետ համագործակցության բաժինը տեղեկացնում է, որ 2016 թվականի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների գրանցումը պարտադիր նախապայման է դիպլոմները ստանալու համար: Հարցաշարը լրացնելու մասին տեղեկանքը շրջանավարտները շրջիկ թերթիկի հետ միասին պետք է ներկայացնել Կարիերայի և մարքեթինգի կենտրոն:
Բազայում գրանցվելու և էլեկտրոնային հարցաշարը լրացնելու համար այցելեք հետևյալ հղումով՝ https://international.almalaurea.it/armenia/?lang=am:
Համակարգում գրանցվելու ճանապարհը Ձեզ ցույց կտա այս ուղեցույցը: