Մրցույթի հրավեր

25.05.2016
Դիտումների քանակ՝ 338

Հունիսի 6-14-ը Երևանում տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան միջազգային 12-րդ մրցույթը: Մրցույթը ուղղված է դաշնամուր, ջութակ, թավջութակ և դիրիժոր մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ և անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով և միաժամանակ հանդիսանում է մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը:

Հունիսի 6-ի բացման համերգի և հունիսի 14-ի փակման համերգների տոմսերը սահմանված են ՝ 1000, 2000, 3000, 4000, 5000, 7000,10000 դրամ:  

Նաև գործելու է աբոնեմենտ նախատեսված 5 համերգների մասնակցության համար, որի արժեքը ամֆիթատրոն, թատերահարթակի համար 2000 դրամ է, իսկ պարտերի հատվածը կարժենա 3000 դրամ: Համերգների սկիզբը՝ 18:00-ին:

Կոնտակտային անձ ՝ Զառա Մարության ( Հեռ.՝ +374 77 570410), կայք` http://www.akhic.am :

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից