Պատվիրակության այց՝ ՀՊՏՀ

23.05.2016
Դիտումների քանակ՝ 378

Հարգելի գործընկերներ, ՀՊՏՀ գիտության բաժնից հայտնում են, որ  մայիսի 24-26-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կհյուրընկալի շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ջավեդ Սանգրելիին և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Ալան Հուդաշթյանին:

Այցելության ընթացքում նախատեսվում է շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի /ք.Ժնև/  և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրում:

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է համատեղ բակալավրական, մագիստրոսական և հետազոտական ծրագրերի իրականացում:

Գիտության բաժինը պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին մայիսի 25-ին ժամը 10:00-ին հրավիրում է ներկա լինել ՀՊՏՀ մեծ սրահում վերոհիշյալ համալսարանի ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպմանը: