Excel-ի անվճար դասընթացներ

26.04.2016
Դիտումների քանակ՝ 747

Մարքեթինգ մասնագիտության մեջ կարևորելով տեսական և գործնական գիտելիքների համակցումը, ինչպես նաև վերլուծական ծրագրերի դերն ու նշանակությունը` ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը, «Marketers Community» հիմնադրամի և «Excelist» ակումբի հետ  համատեղ,  բուհի մարքեթինգ մասնագիտության բակալավրիատի և մագիստրատուրայի  ուսանողների համար ս.թ. մայիսի 2-5-ը  կազմակերպում է Excel-ի անվճար դասընթացներ:

Դասընթացները վարելու է «Excelist» ակումբի հիմնադիր և Excel ծրագրի առաջատար մասնագետ  Մայիս Մարգարյանը: Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://marketerscommunity1.typeform.com/to/m72fU7

Գրանցման վերջնաժամկետ՝  29.04.2016: Նախապատվությունը տրվելու է առաջինը գրանցված  40 ուսանողներին: Գրանցումից հետո այլ մանրամասների կտեղեկանաք Ձեր նշած էլեկտրոնային փոստի միջոցով: Մանրամասների համար կարող եք դիմել ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոն: