Մրցույթի հրավեր

15.04.2016
Դիտումների քանակ՝ 481

Ս.թ. ապրիլի 22-23-ը Բյուրականի աստղադիտարանի  միջազգային համաժողովների կենտրոնում տեղի կունենա ամենամյա միջազգային տիեզերական հավելվածների  մրցույթի  (NASA Space Apps Challenge 2016) հայաստանյան  փուլը: 

Մրցույթը  կանցկացվի հետևյալ 6 թեմաների  շուրջ՝ տեխնոլոգիա, արեգակնային համակարգ, օդագնացություն, երկիր մոլորակ, տիեզերական կայան, ճանապարհորդություն դեպի Մարս:

Միջոցառմանը  կարող են մասնակցել  ծրագրավորողներ, դիզայներներ, ճարտարագետներ, փորձագետներ, վերլուծաբաններ, ինչպես նաև սկսնակ մասնագետներ և ուսանողներ՝ ոլորտներին առնչվող ֆակուլտետներից: Միջոցառման շրջանակներում անհրաժեշտ է ներկայացնել ստեղծագործ և նորարարական լուծումներ` օգտագործելով դիզայն, ծրագրավորում, տվյալների  վիզուալիզացիա և այլն:

Մասնակիցները հնարավորություն կունենան մրցել NASA-ի նորարարական բաց հարթակում միջազգային ճանաչում ձեռքբերելու համար, ինչպես նաև ստանալ ոլորտի ճանաչված փորձագետների կարծիքներն ու արձագանքները՝ ներկայանալով մրցույթին  ինչպես  թիմով, այնպես  էլ  անհատապես:

Նախաձեռնության միջազգային կազմակերպիչը ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների  ազգային  ադմինիստրացիան է (NASA), իսկ հայաստանյան փուլի կազմակերպիչը՝ X-Tech  ընկերությունը: 

Մանրամասներին ծանոթացեք այստեղ՝ https://2016.spaceappschallenge.org/locations/yerevan-armenia :

Մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցների  քանակը սահմանափակ է: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 18-ը գրանցվել  https://2016.spaceappschallenge.org/  կայքում՝ մրցույթի մասնակցության  վայր  ընտրելով  Հայաստանը:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: