Միջոցառում՝ նվիրված Նորայր Մանասերյանի 90-ամյակին

25.12.2017
Դիտումների քանակ՝ 459

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում՝ նվիրված տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մարգարի Մանասերյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ ռեկտորատից: 

Անվանի տնտեսագետը երկար տարիներ եղել է մեր համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի պրոֆեսոր, նա իր կյանքն անմնացորդ նվիրել է հայրենական տնտեսագիտության առաջընթացին, տնտեսական կյանքի վերելքին, սերունդների կրթությանն ու դաստիարակությանը և թողել բարի անուն ու լավ օրինակ: