Դասախոսության հրավեր

07.04.2016
Դիտումների քանակ՝ 313

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսներին, ասպիրանտներին. ուսանողներին և բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու «Տնտեսական ինտեգրումն աշխարհում և Եվրասիայում» թեմայով դասախոսությանը:

Դասախոսությունը կվարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարար Իբրաև Դանիլ Տուրսունբեկովիչը:

Դասախոսությունը տեղի կունենա ապրիլի 8-ին, ժամը 11-ին՝ համալսարանի նիստերի դահլիճում (3-րդ հարկ):

Հարցերի դեպքում զանգահարել 4-84 (59-34-84) կամ 4-27:

Միջոցառման կազմակերպիչը ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինն է: