Հրավեր Օրլովի համալսարանից

05.04.2016
Դիտումների քանակ՝ 330

Տուրգենևի անվան Օրլովի պետական համալսարանը «Տնտեսագիտություն»  և «Կառավարում» մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողներին հրավիրում է մասնակցելու «Միջազգային առևտրային հարաբերությունները և ժամանակակից բիզնես-հաղորդակցությունները»  դասընթացի «Նոր սերունդ»  միջազգային կրթական ծրագրին, որը տեղի կունանա ս.թ.  ապրիլի 18-30-ը:

Դասընթացը կլինի անգլերեն լեզվով: Դասընթացի ավարտից հետո ուսանողները կստանան վկայական: Համալսարանը միայն հոգում է կացության և սննդի ծախսերը: Դիմում-հայտին ծանոթացեք այստեղ:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել հետևյալ կոնտակտային տվյալներով՝  salnikova@ostu.ru կամ  meis_ostu@mail.ru .

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: