Երիտասարդ ձեռներեցների մրցույթ

17.03.2016
Դիտումների քանակ՝ 376

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» գործողությունների գլոբալ ծրագրի աջակցությամբ մեկնարկել է երիտասարդ ձեռներեցների մրցույթը: Այն համաշխարհային յուրահատուկ առցանց հարթակ է` նորարար երիտասարդներին համախմբելու և վերջիններիս կայուն զարգացման նպատակների կիրարկմանն ուղղված ստեղծագործական գաղափարներն ու նախագծերը իրականացնելու համար: 
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է առցանց գրանցվել և ներկայացնել ստեղծագործական գաղափարներն ու նախագծերը:
Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով` https://www.entrepreneurship-campus.org/; https://www.entrepreneurship-campus.org/competition-terms/:
Դիմելու վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 30-ը:

Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: