Բելգիայում դասավանդելու մրցույթ

19.12.2017
Դիտումների քանակ՝ 548

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում  հայտարարում է մրցույթ՝ Հասելթիհամալսարանում (Բելգիա) մեկ շաբաթով  դասախոսությամբ հանդես գալու համար: ՄրցույթըբացէմիայնՀՊՏՀհիմնականաշխատակիցներիհամար:

Դիմելու համար անհրաժեշտ է մինչևդեկտեմբերի 26-ըներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով "Teaching Mobility - University of Hasselt"`

  1. Անձնագրի լուսապատճենը
  2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն) 
  3. անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր) 
  4. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  5. ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն): 

Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն՝ Դուք կհամոզվեք, որ հայտն արտաքին կապերի բաժինն ստացել է: Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: