Հունգարիայում դասավանդելու մրցույթ

18.12.2017
Դիտումների քանակ՝ 434

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի համար  հայտարարում է մրցույթ՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Միշկոլցիհամալսարանում (Հունգարիա) մեկ շաբաթով  դասախոսությամբ հանդես գալու համար: ՄրցույթըՀՊՏՀհիմնականաշխատակիցներիհամար է:

Դիմելու համար անհրաժեշտ է մինչևդեկտեմբերի 26-ըներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով "Teaching Mobility - University of Miskolc"

  1. անձնագրի լուսապատճենը
  2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն)
  3. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  4. ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն)
  5. անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ: 

1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն՝ դուք կհամոզվեք, որ հայտը արտաքին կապերի բաժինը ստացել է: Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: