Երկարաձգվել է դիմումների ընդունման ժամկետը
10.02.2016
Դիտումների քանակ՝ 467
Հաշվի առնելով բազմաթիվ խնդրանքները, ինչպես նաև ուսման վարձի փոխհատուցման ծրագրի համար դիմող ուսանողների մեծ թիվը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մինչև փետրվարի 12-ը երկարաձգում է ուսման վարձի փոխհատուցման համար դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Այս մասին տեղեկացնում է ՀԵՀ պաշտոնական կայքը:
Կրթաթոշակի մասին մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ այս հղումով՝ http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=2478&lang=am :